Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

27.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ 


21 ապրիլի 2026թ. N 548-Ն


ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի
 N 481-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան համայնքում 2026 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին» N 481-Ն որոշման 6-րդ կետից հետո լրացնել նոր 6.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«6.1. Ավարտված շինարարական օբյեկտի` հաստատված նախագծին և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին համապատասխանությունը հավաստելու նպատակով ավարտված շինարարությունն ընդունող հանձնաժողովի ակտը ավարտված շինարարական օբյեկտն ընդունող հանձնաժողովի անդամների առնվազն կեսի կողմից ստորագրված լինելու դեպքում շինարարության թույլտվության ժամկետների, անկախ Երևան քաղաքի ավագանու որոշումներով սահմանված արտոնությունների կիրառմամբ շինարարության թույլտվության ժամկետը արդեն իսկ երկարաձգված լինելու դեպքերի, մինչև 1 ամիս ժամկետով երկարաձգման համար 2026 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե դիմումատուն (իրավաբանական անձի դեպքում նաև գործադիր մարմնի ղեկավարը) Երևան համայնքի հանդեպ թույլտվության ժամկետի երկարաձգման օրվա դրությամբ չունի ժամկետանց դրամական պարտավորություններ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝                                                 ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ


2026թ. ապրիլի 21
      Երևան