Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

27.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ 


21 ապրիլի 2026թ. N 553-Ն


ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆԻ
 ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ  ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈԻ ՄԱՍԻՆ

 

    Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 1-ին փողոցն (սկսվում է Սիլիկյան հին խճուղուց, հասնում մինչև հ.89/1 հասցեի հարակից տարածք) անվանակոչել գրող, բանաստեղծ, արձակագիր Կոստան Զարյանի անվամբ` «Կոստան Զարյան փողոց»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝                                                  ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ

 

2026թ. ապրիլի 21
      Երևան