Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

27.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ 


21 ապրիլի 2026թ. N 555-Ն


ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՇՈՏ ՍԱԹՅԱՆԻ 
ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 4-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի  Սիլիկյան 9-րդ փողոցը (սկսվում է Սիլիկյան 9-րդ փողոցի հ 17 հասցեից, հասնում՝ Երևանի հ.37 մանկապարտեզի հարակից տարածք) անվանակոչել հայ խորհրդային կոմպոզիտոր և դիրիժոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Աշոտ Սաթյանի  անվամբ՝ «Աշոտ Սաթյան փողոց»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝                                                  ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ

 

2026թ. ապրիլի 21
      Երևան