Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
23 հունիսի 2026թ. N 584-Ն
ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՓՈՂՈՑՆԵՐ, ՆՐԲԱՆՑՔՆԵՐ
ԵՎ ՓԱԿՈՒՂԻՆԵՐ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Արաբկիր վարչական շրջանի.
1) Շրջանցիկ թունելի հ.19/1 հասցեից սկսվող և հ.01-003-0408-0195 կադաստրային ծածկագրով գույք հասնող ճանապարհահատվածն (հ.01-003-0408-0046 կադաստրային ծածկագրով ճանապարհահատվածի մի մասը) անվանակոչել Շրջանցիկ թունել փողոց, 1-ին փակուղի:
2. Էրեբունի վարչական շրջանի.
1) Դավիթ Բեկի փողոցի հ.45 տան մոտից սկսվող և Գաջեգործների փողոց հասնող ճանապարհահատվածն անվանակոչել Դավիթ Բեկի փողոց, 1-ին նրբանցք,
2) Երևանի Վրեժ Համբարձումյանի անվան հ.17 հիմնական դպրոցի մոտից սկսվող և Ռոստովյան փողոցի հ.27 հասցե հասնող ճանապարհահատվածն անվանակոչել
Ազատամարտիկների պողոտա, 6-րդ նրբանցք:
3.Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի.
1) Հաղթանակ թաղամասի 1-ի փողոցի 9-րդ նրբանցքից սկսվող և Հաղթանակ թաղամասի 2-րդ փողոցի 5-րդ նրբանցք հասնող ճանապարհահատվածն անվանակոչել Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, 13-րդ նրբանցք,
2) Հաղթանակ թաղամասի 8-րդ փողոցի 1-ին նրբանցքից սկսվող և Հաղթանակ թաղամասի 8-րդ փողոցի 2-րդ նրբանցք հասնող ճանապարհահատվածն անվանակոչել Հաղթանակ թաղամաս, 8-րդ փողոց, 6-րդ նրբանցք:
4. Նուբարաշեն վարչական շրջանի.
1) Նուբարաշենի 2-րդ փողոցից սկսվող և հ.01-010-0202-0001 կադաստրային ծածկագրով գույք հասնող ճանապարհահատվածն անվանակոչել Նուբարաշենի 2-րդ փողոց, 1-ին փակուղի:
2) Նոր Զմյուռնիայի փողոցից սկսվող և Նուբարաշենի 11-րդ փողոց հասնող ճանապարհահատվածն անվանակոչել Նուբարաշենի 21-րդ փողոց,
3) Նուբարաշենի 17-րդ փողոցից սկսվող և հ.01-010-0167-0066 կադաստրային ծածկագրով գույք հասնող ճանապարհահատվածն անվանակոչել Նուբարաշենի 17-րդ փողոց, 1-ին նրբանցք,
4) նախատեսվող Նուբարաշենի 21-րդ փողոցից սկսվող և նախատեսվող Նուբարաշենի 17-րդ փողոցի 1-ին նրբանցք հասնող ճանապարհահատվածն անվանակոչել Նուբարաշենի 21-րդ փողոց, 1-ին նրբանցք,
5) նախատեսվող Նուբարաշենի 21-րդ փողոցի միջնամասից սկսվող և հողածածկ տարածք հասնող ճանապարհահատվածն անվանակոչել Նուբարաշենի 21-րդ փողոց, 2-րդ նրբանցք,
6) նախատեսվող Նուբարաշենի 21-րդ փողոցի միջնամասից սկսվող և հողածածկ տարածք հասնող ճանապարհահատվածն անվանակոչել Նուբարաշենի 21-րդ փողոց, 3-րդ նրբանցք,
7) նախատեսվող Նուբարաշենի 21-րդ փողոցից սկսվող և հողածածկ տարածք հասնող ճանապարհահատվածն անվանակոչել Նուբարաշենի 21-րդ փողոց, 4-րդ նրբանցք:
5. Շենգավիթ վարչական շրջանի.
1) Արմեն Խոստիկյանի փողոցից սկսվող և Ներքին Շենգավիթի 13-րդ փողոց հասնող հատվածն անվանակոչել Արմեն Խոստիկյան փողոց, 1-ին նրբանցք:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2026թ. հունիսի 23
Երևան