Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
23 հունիսի 2026թ. N 586-Ա
ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՇԱՀԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ և 24-րդ հոդվածները՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու շահերը ներկայացնելու համար լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության ստորև նշված աշխատակիցներին լինելու Երևան քաղաքի ավագանու ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության վարչական, Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարաններում և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատում, կատարելու Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածով նշված բոլոր դատավարական գործողությունները.
1) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմինե Ստեփանյան.
2) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ Արամ Մարտիրոսյան.
3) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ Լիլիթ Մարտիրոսյան.
4) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Զավեն Սմբատյան.
5) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության հարկադիր գանձման և պարտավորությունների կատարման ապահովման բաժնի պետ Ելիզավետա Արզիկյան.
6) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության վարչական բողոքների ուսումնասիրության բաժնի պետ Հրանուշ Ներսիսյան.
7) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության դատական գործերի վարման բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Նարիմանյան.
8) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության դատական գործերի վարման բաժնի գլխավոր մասնագետ Լաուրա Հարությունյան.
9) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության դատական գործերի վարման բաժնի առաջատար մասնագետ Սյուզաննա Արմենակյան.
10) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության դատական գործերի վարման բաժնի առաջատար մասնագետ Նադեժդա Մուրադյան.
11) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության հարկադիր գանձման և պարտավորությունների կատարման ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Լուսինե Խաչատրյան.
12) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության վարչական բողոքների ուսումնասիրության բաժնի առաջատար մասնագետ Աննա Բադալյան:
2. Լիազորագիրը տրվում է մեկ տարի ժամկետով:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2026թ. հունիսի 23
Երևան