Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

26.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ


24 մայիսի, 2022 թվական N 587-Ա

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի N 551 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն.
1) լրագրող, արձակագիր, թարգմանիչ Այդին Մորիկյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Ղազար Փարպեցու փողոց հ.11ա հասցեում փակցնելու համար,
2) ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ակադեմիկոս Հրանտ Ադոնցի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Բաղրամյան պողոտա հ.50 հասցեում փակցնելու համար,
3) պատմաբան, հայագետ, մանկավարժ, պրոֆեսոր Տաճատ Սահակյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց հ.17 հասցեում փակցնելու համար,
4) օրթոպեդ - վնասվածքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Քրիստափոր Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Ամիրյան փողոց հ.8 հասցեում փակցնելու համար,
5) պետական, քաղաքական գործիչ Միսակ Մկրտչյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Կիևյան փողոց հ.18 հասցեում փակցնելու համար,
6) պետական և հասարակական գործիչ Բերսաբե Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Զարոբյան փողոց հ.12 հասցեում փակցնելու համար:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                         ՀՐ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

2022թ. մայիսի 24

Երևան