Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
23 հունիսի 2026թ. N 589-Ա
ՈՐՈՇՈՒՄ
ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Թանգարանների մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով և հիմք ընդունելով մասնագիտական հանձնաժողովի 2026 թվականի ապրիլի 30-ի N 1 եզրակացությունը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1.Համաձայնություն տալ «Ժամանակակից արվեստի թանգարան» ՀՈԱԿ-ի հավաքածուին պատկանող Գրիգոր Խանջյանի «Մեքսիկական շարք» խորագրով 5 (հինգ) թանգարանային առարկաները 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2027 թվականի հունվարի 15-ը «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին ցուցադրության նպատակով ժամանակավոր պահպանության հանձնելուն՝ համաձայն հավելվածի:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2026թ. հունիսի 23
Երևան