Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
23 հունիսի 2026թ. N 597-Ա
ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՅԳԵՍՏԱՆ 11-ՐԴ ՓՈՂՈՑ Հ. 93 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ, Հ. 93/1, Հ. 97 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ և Գ. ՋԱՀՈՒԿՅԱՆ ՓՈՂՈՑ Հ. 95/2 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ, 16-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի հ.1325-Ն որոշման հավելվածի 28-րդ կետը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. «ՊՐՈՍՊԵԿՏ24» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան 11-րդ փողոց հ. 93 բնակելի տուն, հ.93/1, հ.97 բնակելի տուն և Գ.Ջահուկյան փողոց հ. 95/2 հասցեներում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանն տրամադրել անհամաձայնություն, հետևյալ պատճառաբանությամբ.
1) Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան 11-րդ փողոց հ.93 բնակելի տուն, հ.93/1, հ.97 բնակելի տուն և Գ. Ջահուկյան փողոց հ. 95/2 հասցեներում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախագծման աշխատանքների համար հիմք է հանդիսանում Երևան համայնքի 2024 թվականի դեկտեմբերի 13-ի հ.01/50-01-673-24 նախագծման թույլտվությունը: Նախաձեռնողի կողմից ներկայացված էսքիզային նախագիծը չի համապատասխանում նախագծման թույլտվության համար հիմք հանդիսացած էսքիզային նախագծի ճարտարապետական լուծումներին, այսինքն տվյալ նախատեսվող գործունեության դեպքում չեն պահպանվում նախագծման թույլտվությամբ սահմանված պահանջները:
2. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2026թ. հունիսի 23
Երևան