Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
24 մայիսի, 2022 թվական N 597-Ա
ՈՐՈՇՈՒՄ
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ
ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 20.1 կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշումը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Զ. Քանաքեռցու փողոցի հ.137/1 հասցեում գտնվող Դավիթ Սուքիասյանին սեփականության իրավունքով պատկանող 0.71562հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունն արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիայից փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա։
2. Երևանի քաղաքապետին՝ սույն որոշման 1-ին կետով հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկացնել Կադաստրի կոմիտե և Քաղաքաշինության կոմիտե՝ կցելով սույն որոշման սահմանված կարգով հաստատված պատճենը։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՀՐ. ՍԱՐԳՍՅԱՆ
2022թ. մայիսի 24
Երևան