Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
23 հունիսի 2026թ. N 605-Ա
ՈՐՈՇՈՒՄ
«ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԵՎ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 34-35-րդ, 42-րդ և 67-րդ հոդվածներով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության՝ Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեից բաժնետոմսերի և կանոնադրական կապիտալում մասնակցության ձեռքբերման նպատակով հատկացված 2,000,000,000 (երկու միլիարդ) ՀՀ դրամի սահմաններում՝ կանոնադրական կապիտալի` 2,000,000,000 (երկու միլիարդ) դրամի չափով ավելացմամբ պայմանավորված՝ Երևան համայնքի կողմից լրացուցիչ ձեռք բերված 200,000 (երկու հարյուր հազար) հատ հասարակ (սովորական) բաժնետոմսերի՝ յուրաքանչյուրը՝ 10,000 (տասը հազար) դրամ անվանական արժեքով տեղաբաշխման արդյունքները:
2. «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը սահմանել 18,188,380,000 (տասնութ միլիարդ հարյուր ութսունութ միլիոն երեք հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ, որը կազմում է 1,818,838 (մեկ միլիոն ութ հարյուր տասնութ հազար ութ հարյուր երեսունութ) հատ 10.000 (տասը հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով հասարակ (սովորական) բաժնետոմսեր:
3. Հաստատել «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխությունը՝ համաձայն հավելվածի:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2026թ. հունիսի 23
Երևան