Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

23.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ


21 հունիսի, 2022 թվական N 606-Ն


ՈՐՈՇՈՒՄ


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԼԻՍԻՆՅԱՆ ՓՈՂՈՑԸ ԳՐԻԳՈՐ ԵՎ
ՍԱՐԳԻՍ ԳՈՒՐԶԱԴՅԱՆՆԵՐԻ ԱՆՎԱՄԲ ԱՆՎԱՆԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Լիսինյան փողոցն անվանափոխել ականավոր գիտնական, ֆիզիկոս, գեղանկարիչ Գրիգոր Գուրզադյանի և ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սարգիս Գուրզադյանի անվամբ՝ «Գրիգոր և Սարգիս Գուրզադյանների փողոց»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                ՀՐ. ՍԱՐԳՍՅԱՆ

2022թ. հունիսի 21
Երևան