Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
23 հունիսի 2026թ. N 606-Ա
ՈՐՈՇՈՒՄ
«ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱՄԱՅՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 34-35-րդ, 42-րդ և 67-րդ հոդվածներով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության՝ Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեից բաժնետոմսերի և կանոնադրական կապիտալում մասնակցության ձեռքբերման նպատակով հատկացված 65,000,000 (վաթսունհինգ միլիոն) ՀՀ դրամի սահմաններում՝ կանոնադրական կապիտալի` 64,998,000 (վաթսունչորս միլիոն ինը հարյուր իննսունութ հազար) դրամի չափով ավելացմամբ պայմանավորված՝ Երևան համայնքի կողմից լրացուցիչ ձեռք բերված 21,666 (քսանմեկ հազար վեց հարյուր վաթսունվեց) հատ հասարակ (սովորական) բաժնետոմսերի՝ յուրաքանչյուրը՝ 3,000 (երեք հազար) դրամ անվանական արժեքով տեղաբաշխման արդյունքները:
2. «Սուրբ Աստվածամայր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը սահմանել 293,919,000 (երկու հարյուր իննսուներեք միլիոն ինը հարյուր տասնինը հազար) ՀՀ դրամ, որը կազմում է 97,973 (իննսունյոթ հազար ինը հարյուր յոթանասուներեք) հատ 3,000 (երեք հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով հասարակ (սովորական) բաժնետոմսեր:
3. Հաստատել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխությունը՝ համաձայն հավելվածի:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2026թ. հունիսի 23
Երևան