Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

23.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ


21 հունիսի, 2022 թվական N 607-Ն


ՈՐՈՇՈՒՄ


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՓՈՂՈՑՆԵՐ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի.
1) Վերին Անտառային փողոցի հ.120 հասցեից մինչև Լեոնիդ Ազգալդյան փողոց ձգվող հատվածն անվանակոչել կոմպոզիտոր, թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Արտեմի Այվազյանի անվամբ՝ «Արտեմի Այվազյան փողոց»,
2) Լեոնիդ Ազգալդյան փողոցից մինչև Վերին Անտառային փողոցի հ.150/17 հասցե ձգվող հատվածն անվանակոչել կոմպոզիտոր, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի անվամբ՝ «Էդվարդ Միրզոյան փողոց»,
3) Վերին Անտառային փողոցի հ.150/17 հասցեից մինչև հ.174/10 հասցե ձգվող հատվածն անվանակոչել կոմպոզիտոր, դիրիժոր, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի անվամբ՝ «Կոնստանտին Օրբելյան փողոց»,
4) Լեոնիդ Ազգալդյան փողոցից մինչև Վերին Անտառային փողոցի հ.128/2 հասցե ձգվող հատվածն անվանակոչել կոմպոզիտոր, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Հարությունյանի անվամբ՝ «Ալեքսանդր Հարությունյան փողոց»,
5) Լեոնիդ Ազգալդյան փողոցից մինչև Գոհար Գասպարյան փողոց ձգվող հատվածն անվանակոչել կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդգար Հովհաննիսյանի անվամբ՝ «Էդգար Հովհաննիսյան փողոց»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                  ՀՐ. ՍԱՐԳՍՅԱՆ


2022թ. հունիսի 21
Երևան