Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

29.06.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ 


23 հունիսի 2026թ.  N 607-Ա


ՈՐՈՇՈՒՄ


«ԹԻՎ 4 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


    Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 34-35-րդ,           42-րդ և 67-րդ հոդվածներով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով.
Երևան քաղաքի ավագանին  որոշում է. 
1. Հաստատել «Թիվ 4 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության՝ Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեից բաժնետոմսերի և կանոնադրական կապիտալում մասնակցության ձեռքբերման նպատակով հատկացված 18,900,000 (տասնութ միլիոն ինը հարյուր հազար) ՀՀ դրամի սահմաններում՝ կանոնադրական կապիտալի` 18,899,424 (տասնութ միլիոն ութ հարյուր իննսունինը հազար չորս հարյուր քսանչորս) դրամի չափով ավելացմամբ պայմանավորված՝ Երևան համայնքի կողմից լրացուցիչ ձեռք բերված 13,152 (տասներեք հազար մեկ հարյուր հիսուներկու) հատ հասարակ (սովորական) բաժնետոմսերի՝ յուրաքանչյուրը՝ 1,437 (մեկ հազար չորս հարյուր երեսունյոթ) դրամ անվանական արժեքով տեղաբաշխման արդյունքները:  
2. «Թիվ 4 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը սահմանել 47,290,233 (քառասունյոթ միլիոն երկու հարյուր իննսուն հազար երկու հարյուր երեսուներեք) ՀՀ դրամ, որը կազմում է 32,909 (երեսուներկու հազար ինը հարյուր ինը) հատ 1,437 (մեկ հազար չորս հարյուր երեսունյոթ) ՀՀ դրամ անվանական արժեքով հասարակ (սովորական) բաժնետոմսեր:
3. Հաստատել «Թիվ 4 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխությունը՝ համաձայն հավելվածի:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝    ՏԻԳՐԱՆ               ԱՎԻՆՅԱՆ


2026թ. հունիսի 23
      Երևան