Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
23 հունիսի 2026թ. N 609-Ա
ՈՐՈՇՈՒՄ
«ԵՐԵՎԱՆԻ «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 34-35-րդ, 42-րդ և 67-րդ հոդվածներով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել «Երևանի «Տիգրան Մեծ» առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության՝ Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեից բաժնետոմսերի և կանոնադրական կապիտալում մասնակցության ձեռքբերման նպատակով հատկացված 18,900,000 (տասնութ միլիոն ինը հարյուր հազար) ՀՀ դրամի սահմաններում՝ կանոնադրական կապիտալի` 18,893,347 (տասնութ միլիոն ութ հարյուր իննսուներեք հազար երեք հարյուր քառասունյոթ) դրամի չափով ավելացմամբ պայմանավորված՝ Երևան համայնքի կողմից լրացուցիչ ձեռք բերված 2,257 (երկու հազար երկու հարյուր հիսունյոթ) հատ հասարակ (սովորական) բաժնետոմսերի՝ յուրաքանչյուրը՝ 8,371 (ութ հազար երեք հարյուր յոթանասունմեկ) դրամ անվանական արժեքով տեղաբաշխման արդյունքները:
2. «Երևանի «Տիգրան Մեծ» առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը սահմանել 41,997,307 (քառասունմեկ միլիոն ինը հարյուր իննսունյոթ հազար երեք հարյուր յոթ) ՀՀ դրամ, որը կազմում է 5,017 (հինգ հազար տասնյոթ) հատ 8,371 (ութ հազար երեք հարյուր յոթանասունմեկ) ՀՀ դրամ անվանական արժեքով հասարակ (սովորական) բաժնետոմսեր:
3. Հաստատել «Երևանի «Տիգրան Մեծ» առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխությունը՝ համաձայն հավելվածի:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2026թ. հունիսի 23
Երևան