Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
23 հունիսի 2026թ. N 617-Ա
ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՒՅՔԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ (ՆՎԻՐԵԼՈՒ) ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N463-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեի «Վարչական օբյեկտների կառուցում և հիմնանորոգում» ծրագրով ձեռք բերված 17,799,600 (տասնյոթ միլիոն յոթ հարյուր իննսունինը հազար վեց հարյուր դրամ) ՀՀ դրամ ընդհանուր արժեքով թվով 2 (երկու) վերելակները սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) «Երևանի «Արաբկիր» առողջության կենտրոն» ՓԲ ընկերությանը:
Երևանի քաղաքապետին` ապահովել «Երևանի «Արաբկիր» առողջության կենտրոն» ՓԲ ընկերության հետ նվիրատվության պայմանագրի և հանձնման-ընդունման ակտի կնքումը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2026թ. հունիսի 23
Երևան