Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

29.06.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ 


23 հունիսի 2026թ.  N 624-Ա


ՈՐՈՇՈՒՄ


ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


 
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և Երևան քաղաքի ավագանու  2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 463-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով. 
Երևան քաղաքի ավագանին որոշում է. 
1.    Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեի Պետական աջակցությամբ իրականացվող հանրային տրանսպորտի շարժակազմերի համալրում և արդիականացում ծրագրով և Երևան քաղաքի 2026 թվականի բյուջեի «Տրանսպորտային համակարգի արդիականացում» ծրագրով` 4,326,300,000.00 (չորս միլիարդ երեք հարյուր քսանվեց միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ ձեռք բերված թվով 45 հատ YUTONG ZK6128BEVG մակնիշի տրոլեյբուսները սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերությանը: 
Երևանի քաղաքապետին՝ ապահովել «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության հետ նվիրատվության պայմանագրի և հանձնման-ընդունման ակտի կնքումը:

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝    ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ

2026թ. հունիսի 23
      Երևան