Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
08 սեպտեմբերի 2026թ. N 626-Ն
ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթ 14-րդ փողոցը (սկսվում է Արշակունյաց պողոտայից՝ Ներքին Շենգավիթի 15-րդ փողոց չհասած ընդհատվում, այնուհետև շարունակվում և հասնում Ներքին Շենգավիթի 6-րդ փողոց)՝ նրբանցքներով անվանակոչել բանաստեղծուհի, գրաքննադատ, հրապարակախոս Արմենուհի Տիգրանյանի անվամբ` «Արմենուհի Տիգրանյան փողոց», «Արմենուհի Տիգրանյան փողոց, 1-ին նրբանցք» (սկսվում է Ներքին Շենգավիթի 14-րդ փողոցից՝ հասնում Ներքին Շենգավիթի 13-րդ փողոց), «Արմենուհի Տիգրանյան փողոց, 2-րդ նրբանցքը» (սկսվում է Ներքին Շենգավիթի 14-րդ փողոցից՝ հասնում Ներքին Շենգավիթի 16-րդ փողոց):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Երևան քաղաքի ավագանու 2026 թվականի սեպտեմբերի 8-ի N 625-Ն որոշումն ուժի մեջ մտնելու պահից:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2026թ. սեպտեմբերի 8
Երևան