Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
08 սեպտեմբերի 2026թ. N 630-Ա
ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՒՅՔԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ (ՆՎԻՐԵԼՈՒ) ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 463-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի 2026 թվականի բյուջեի «Առողջապահական կազմակերպությունների համար բժշկական սարքավորումների և գույքի ձեռքբերում» ծրագրով ձեռք բերված 76,000,000 (յոթանասունվեց միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր արժեքով թվով 8 (ութ) հատ 3 տվիչով թվային ուլտրաձայնային համակարգերը սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) Երևանի ենթակայության առողջապահական փակ բաժնետիրական ընկերություններին՝ համաձայն սույն որոշման հավելվածի:
Երևանի քաղաքապետին` ապահովել Երևանի ենթակայության առողջապահական փակ բաժնետիրական ընկերությունների հետ նվիրատվության պայմանագրերի և հանձնման-ընդունման ակտերի կնքումը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2026թ. սեպտեմբերի 8
Երևան