Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

09.09.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ 


08 սեպտեմբերի 2026թ.  N 631-Ա


ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՋԱՓՆՅԱԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ. 2 ՀԱՍՑԵՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՋԱՐԴԻՉ ԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԲԵՏՈՆՀԱՆԳՈՒՅՑԻ ՎԵՐԱԶԻՆՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ, 16-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի հ. 1325-Ն որոշման հավելվածի 28-րդ կետը՝ 
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. «ԲԻԼԴԵՐ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շահումյան փողոցի հ. 2 հասցեում շինարարական թափոնների վերամշակման ջարդիչ կայանի կառուցման և բետոնհանգույցի վերազինման նախատեսվող գործունեության իրականացմանը տրամադրել նախնական համաձայնություն:
2.  Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝         ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ 

2026թ. սեպտեմբերի 8
      Երևան