Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

09.09.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ 


08 սեպտեմբերի 2026թ.  N 633-Ա


ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱ Հ. 4/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ, 16-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի հ. 1325-Ն որոշման հավելվածի 28-րդ կետը՝ 
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. «ԷՌ ԷՆ ԷՍ ԱՐՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արշակունյաց պողոտա հ. 4/1 հասցեում գոյություն ունեցող պատմամշակութային շենքերի հիմնանորոգման նախատեսվող գործունեության իրականացմանը տրամադրել նախնական համաձայնություն:
2.  Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝         ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ 

2026թ. սեպտեմբերի 8
      Երևան