Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
08 սեպտեմբերի 2026թ. N 634-Ա
ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՐԱՄԻ ՓՈՂՈՑ Հ. 7 ՇԵՆՔ, Հ. 3 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ԵՎ ԱՐԱՄԻ ՓՈՂՈՑ Հ. 7 ԱՌԵՎՏՐԱԳՈՐԾԱՐԱՐԱԿԱՆ ՇԵՆՔ ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ՝ «ՀԻՆ ԵՐԵՎԱՆ» ԹԱՂԱՄԱՍԻ «52»-«57» ԵՎ «G»-«J» ԱՌԱՆՑՔՆԵՐՈՎ ՊԱՐՓԱԿՎԱԾ ՀԱՏՎԱԾԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ ՀԱՐԿԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ, 16-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի հ. 1325-Ն որոշման հավելվածի 28-րդ կետը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Լուսինե Խրանյանի լիազոր անձ՝ Արթուր Գևորգյանի կողմից ներկայացված Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արամի փողոց հ. 7 շենք, հ. 3 բնակելի տուն և Արամի փողոց հ. 7 առևտրագործարարական շենք հասցեներում՝ «Հին Երևան» թաղամասի «52»-«57» և «G»-«J» առանցքներով պարփակված հատվածամասում գտնվող շենքերի հարկերի ավելացման և վերակառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը տրամադրել նախնական համաձայնություն:
2. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2026թ. սեպտեմբերի 8
Երևան