Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
08 սեպտեմբերի 2026թ. N 636-Ա
ՈՐՈՇՈՒՄ
ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ԽՃՈՒՂԻ Հ.2/7 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ՀԵՆԱԿԵՏՇԻՆ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ԽՃՈՒՂԻ Հ.2/7 ՀԱՍՑԵԻՆ ԿԻՑ ԳՏՆՎՈՂ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 32–րդ կետով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Համաձայնություն տալ՝ «Հենակետշին» ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Ծիծեռնակաբերդի խճուղու հ.2/7 հասցեում /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ. 06042026-01-0194 վկայական/ տարածագնահատման 5-րդ գոտում գտնվող 1211.0քմ մակերեսով հողամասը (01-006-0619-0050 կադաստրային ծածկագիր) Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Ծիծեռնակաբերդի խճուղի հ.2/7 հասցեին կից և տարածագնահատման 5-րդ գոտում գտնվող 1211.0քմ մակերեսով հողամասի հետ փոխանակելուն:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2026թ. սեպտեմբերի 8
Երևան