Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
08 սեպտեմբերի 2026թ. N 637-Ա
ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2026 թվականի ծրագրի (ներառյալ՝ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում համայնքի մասնակցության) վերաբերյալ» հ.463-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 3-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
Երևան համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 15.06.2016թ. հ.15062016-01-0145 վկայական) Եղ.Թադևոսյանի փողոցի հ.2/1 հասցեում գտնվող ընդհանուր 1030.59քմ մակերեսով (հասարակական շինություններ՝ 856.94քմ և 147.39քմ, ծածկ՝ 26.26քմ) շինությունները և դրանց զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 765.7քմ մակերեսով հողամասն անհատույց օգտագործման իրավունքով, մինչև 2029 թվականի հոկտեմբերի 1-ը ժամկետով տրամադրել «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությանը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2026թ. սեպտեմբերի 8
Երևան