Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

09.09.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ 


08 սեպտեմբերի 2026թ.  N 638-Ա


ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ
ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2026 թվականի ծրագրի (ներառյալ՝ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում համայնքի մասնակցության) վերաբերյալ» հ.463-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 3-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
Երևան համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 13.12.2006թ. հ.2163423 վկայական) Հ.Ավետիսյան փողոցի հ.5/4 հասցեում գտնվող 933.52քմ մակերեսով տարածքն անհատույց օգտագործման իրավունքով, մինչև 2029 թվականի հոկտեմբերի 
1-ը ժամկետով տրամադրել «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությանը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝         ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ 

2026թ. սեպտեմբերի 8
      Երևան