Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

09.09.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ 


08 սեպտեմբերի 2026թ.  N 640-Ա


ՈՐՈՇՈՒՄ

ՎԱՍԻԼ ԼԵՎՍԿՈՒ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԵՂԱԴՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը հաստատելու մասին» h. 551 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն պայքարի և համերաշխության խորհրդանիշ, բուլղարացի ազգային հերոս Վասիլ Լևսկու հուշարձանի տեղադրմանը Երևան քաղաքի Վահագն Դավթյանի անվան զբոսայգում՝ համաձայն հավելվածի:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝         ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ 

2026թ. սեպտեմբերի 8
      Երևան