Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
08 սեպտեմբերի 2026թ. N 641-Ա
ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 463-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով, ինչպես նաև հաշվի առնելով Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների N 17 հատուկ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի դիմումը.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևանի քաղաքապետարանի կողմից՝ 27360000 (քսանյոթ միլիոն երեք հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ արժեքով ձեռք բերված թվով մեկ հատ 2026 թվականի արտադրության FOTON e TOANO մակնիշի էլեկտրական մեքենան սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ․ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ին:
2. Երևանի քաղաքապետին՝ ապահովել «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ․ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի հետ նվիրատվության պայմանագրի և հանձնման-ընդունման ակտի կնքումը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2026թ. սեպտեմբերի 8
Երևան