Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
08 սեպտեմբերի 2026թ. N 642-Ա
ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2027-2029 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով, 41-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 59-րդ, 60-րդ, 61-րդ, 62-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 27.1-ին, 31-րդ հոդվածներով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Երևան քաղաքի 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը՝
1) Եկամուտները և ծախսային քաղաքականությունը շարադրող մասեր՝ համաձայն N1 հավելվածի.
2) Վարչական և ֆոնդային մասերի եկամուտներն՝ ըստ ձևավորման աղբյուրների՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Վարչական և ֆոնդային մասերի տարեկան հատկացումները` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի՝ համաձայն N 3 հավելվածի.
4) Վարչական և ֆոնդային մասերի հատկացումների կատարումը` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների՝ համաձայն N 4 հավելվածի.
5) Հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն N 5 հավելվածի.
6) Հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորումը ըստ աղբյուրների՝ համաձայն N 6 հավելվածի.
7) Վարչական և ֆոնդային մասերի տարեկան հատկացումները ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի, դասերի և տնտեսագիտական դասակարգման հոդվածների՝ համաձայն N 7 հավելվածի.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2026թ. սեպտեմբերի 8
Երևան