Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
08 սեպտեմբերի 2026թ. N 647-Ա
ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՓՈՂՈՑ Հ․ 121 ՇԵՆՔԻ Հ․ 55` 54,26 ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխի կանոններով, Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2026 թվականի ծրագրի վերաբերյալ» հ. 463-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1․ Թույլատրել Երևանի քաղաքապետին Երևան համայնքի սեփականություն համարվող Անդրանիկի փողոց հ․ 121 շենքի հ.55` 54,26 քմ ընդհանուր մակերեսով բնակարանն (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 17․02․2025թ․ հ․ 17022025-01-0440 վկայական) անհատույց սեփականության իրավունքով օտարել (նվիրել) Մարինե Գևորգի Վարդանյանին, Լիանա Սեդրակի Բոյախչյանին և Արարատ Սեդրակի Բոյախչյանին:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2026թ. սեպտեմբերի 8
Երևան