Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
08 սեպտեմբերի 2026թ. N 648-Ն
ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 463-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2026 թվականի ծրագրի (ներառյալ` իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում համայնքի մասնակցության) վերաբերյալ» N 463-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 3-րդ կետից հետո լրացնել նոր 3.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«3.1. Երևան քաղաքի սեփականությունը հանդիսացող շենքերը և շինությունները, առանց Երևան քաղաքի ավագանու նախնական համաձայնության, Երևանի քաղաքապետի որոշմամբ կարող են քանդվել (ապամոնտաժվել), եթե դրանց քանդումը (ապամոնտաժումը) իրականացվում է հանրային անվտանգության ապահովման նպատակով կամ պայմանավորված է քաղաքաշինական ծրագրերի իրականացման անհրաժեշտությամբ՝ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջների պահպանմամբ։»:
2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2026թ. սեպտեմբերի 8
Երևան