Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
08 սեպտեմբերի 2026թ. N 650-Ա
ՈՐՈՇՈՒՄ
«ԵՐԵՎԱՆՏՐԱՆՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի
67-69-րդ հոդվածներով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 27-րդ հոդվածով և 67-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել Երևանի ենթակայության «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը՝ 0078, Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Քըրք Քըրքորյան փ. 16, պետական գրանցման համարը՝ 222.120.00113):
2. Երևանի քաղաքապետին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով.
2) ապահեվոլ լուծարման միջանկյալ հաշվեկշռի և լուծարման հաշվեկշռի հաստատումը:
3. Լուծարման գործընթացի ընթացքում` «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի պահանջը բավարարելուց հետո, մնացած գույքը և գույքային իրավունքները հանձնել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2026թ. սեպտեմբերի 8
Երևան