Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

09.09.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ 


08 սեպտեմբերի 2026թ.  N 651-Ա


ՈՐՈՇՈՒՄ

ԳՈՒՅՔԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ (ՆՎԻՐԵԼՈՒ) ՄԱՍԻՆ 


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N463-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով՝ 
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող 246,342,131.64 (երկու հարյուր քառասունվեց միլիոն երեք հարյուր քառասուներկու հազար հարյուր երեսունմեկ դրամ վաթսունչորս լումա) ՀՀ դրամ ընդհանուր արժեքով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Գետառ գետի վրա (վերջնամասում) ու կից տարածքում կառուցված կեղտաջրերի մաքրման կայանը սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
2.  Երևանի քաղաքապետին` ապահովել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ նվիրատվության պայմանագրի և հանձնման-ընդունման ակտի կնքումը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝         ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ 

2026թ. սեպտեմբերի 8
      Երևան