Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

24.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ


22 նոյեմբերի, 2022 թվական N 658-Ա

 

ՈՐՈՇՈՒՄ

ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 81-րդ հոդվածի 2-րդ, 82-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ անկախ աուդիտ անցկացնելու նպատակով ներգրավել աուդիտորական ծառայություն։
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված նպատակով ձեռք բերվող աուդիտորական ծառայության տեխնիկական բնութագիրը՝ համաձայն հավելվածի։
3. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ համաձայն «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի՝ մինչև ֆինանսական միջոցներ նախատեսելը, «Գնումների մասին» օրենքի 20-րդ հոդվածով սահմանված բաց մրցույթի կիրառմամբ գնում կատարելու ձևով, կազմակերպել աուդիտորական ծառայությունների ձեռք բերման գործընթացը՝ սույն որոշման 2-րդ կետով հաստատված տեխնիկական բնութագրին համապատասխան։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                          ՀՐ. ՍԱՐԳՍՅԱՆ

 


2022թ. նոյեմբերի 22
Երևան