Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

24.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ


22 նոյեմբերի, 2022 թվական N 659-Ա

 

ՈՐՈՇՈՒՄ

ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի N 551 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն.
1) ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, հայ անվանի քանդակագործ Հովհաննես Բեջանյանի և նրա որդու՝ անվանի քանդակագործ Դավիթ Բեջանյանի հիշատակները հավերժացնող հուշատախտակը Սայաթ-Նովայի պողոտա հ.5 հասցեում փակցնելու վերաբերյալ,
2) Հայ անվանի դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Սպենդիարյան փողոց հ.5 հասցեում փակցնելու վերաբերյալ:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                      ՀՐ. ՍԱՐԳՍՅԱՆ


2022թ. նոյեմբերի 22
Երևան