Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

24.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ


22 նոյեմբերի, 2022 թվական N 660-Ա

 

ՈՐՈՇՈՒՄ

 

«ԵՐԵՎԱՆԻ Հ.37 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի` 2021 թվականի հունվարի 20-ի N17-Ն հրամանի հավելվածի 12-րդ կետի 3-րդ ենթակետը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. «Երևանի հ.37 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն անվանակոչել հայ բանաստեղծ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վահագն Դավթյանի անվամբ՝ «Երևանի Վահագն Դավթյանի անվան հ.37 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                            ՀՐ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2022թ. նոյեմբերի 22
Երևան