Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

24.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ


22 նոյեմբերի, 2022 թվական N 668-Ա

 


ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի
N 629-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին մասով և 3-րդ կետով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 23-ի «Անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին» N 629-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.
1) Որոշման 1-ին կետը «լուսավորության համակարգը» բառերից հետո լրացնել «և 5 բազմաբնակարան շենքերի ներշենքային, աստիճանավանդակային հատվածներում տեղադրված լուսադիոդային լուսատուները, ինչպես նաև բակային լուսավորության համակարգը» բառերով, իսկ «սպասարկումն իրականացնող» բառերից հետո «41» թիվը փոխարինել «42» թվով,
2) Որոշման հավելվածի 29-րդ տողի 9-րդ սյունյակի «Դավթաշեն 23» բառերը փոխարինել «Դավթաշեն 3» բառերով, իսկ 39-րդ տողի 9-րդ սյունյակի «Դավթաշեն 23» բառերը փոխարինել «Դավթաշեն 4/Ա-1» բառերով,
3) Որոշման հավելվածը լրացնել 98-ից 102-րդ կետերով՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման ընդունումից հետո բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի փոփոխության դեպքում Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 23-ի N629-Ա որոշումից ծագող իրավունքներն ու պարտականությունները փոխանցվում են բազմաբնակարան շենքը կառավարող նոր ընտրված մարմնին:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                     ՀՐ. ՍԱՐԳՍՅԱՆ

 


2022թ. նոյեմբերի 22
Երևան