Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

24.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ


22 նոյեմբերի, 2022 թվական N 672-Ա


ՈՐՈՇՈՒՄ


«ՆՈՐ ԱՐԵՇ» ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ՄԱՔՍ ՄԵԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N112-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 18-րդ և 20-րդ հոդվածներով, 67-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, քաղաքացիական օրենսգրքի 954-966-րդ հոդվածներով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝
1. Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1) «Նոր Արեշ» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպել՝ միացնելով «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությանը:
2. Սահմանել, որ «Նոր Արեշ» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդը «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան:
3. Առաջարկել Երևանի քաղաքապետին` սահմանված կարգին համապատասխան ապահովել «Նոր Արեշ» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպման գործընթացի իրականացումը:
4. Հավանություն տալ «Մաքս Մեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությունում ներդրումներ կատարելու նոր առաջարկին՝ համաձայն հավելվածի:
5. Երևան քաղաքի ավագանու 2014 թվականի փետրվարի 11-ի ««Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին» h.112-Ա որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ՝ նոր խմբագրությամբ.
«4. Սահմանել, որ պայմանագրով հավատարմագրային կառավարչի կողմից ստանձնած երկարաժամկետ ներդրումային պարտավորությունների իրականացման 5-րդ տարում դրանք տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված չափով և ժամկետում լիովին ու պատշաճ կատարելու պարագայում՝ Ընկերության Երևան քաղաքի սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման պայմանագիրը համարվում է երկարացված 17 տարի ժամկետով։»
6. Թույլատրել Երևանի քաղաքապետին՝ «Մաքս Մեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել համաձայնագիր՝ Երևան քաղաքային համայնքի և «Մաքս Մեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2014 թվականի հունիսի 9-ին կնքված բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման պայմանագրում ավագանու որոշումից բխող փոփոխությունները կատարելու մասին:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                 ՀՐ. ՍԱՐԳՍՅԱՆ

 


2022թ. նոյեմբերի 22
Երևան