Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

21.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ


20 դեկտեմբերի, 2022 թվական N 679-Ն

ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՐՊ ԽԱՉՎԱՆՔՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ
 ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈԻ ՄԱՍԻՆ

 

    Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Արաբկիրի թիվ 37 փողոցն անվանակոչել հայ դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանի անվամբ՝ «Կարպ Խաչվանքյան փողոց»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  

 

  ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
  ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                                                     ԼԵՎՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ    
  


 


2022թ. դեկտեմբերի 20
Երևան