Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
13 փետրվարի 2024թ. N 68-Ա
ՈՐՈՇՈՒՄ
ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով հողային օրենսգրքի 3–րդ հոդվածի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 20.1 կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշումը.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի, Արաբկիր վարչական շրջանի Հ. Արղության փողոցի հ.8/6 և Ս. Մալխասյանց փողոցի հ.25 հասցեներում գտնվող «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող համապատասխանաբար 0.189843հա և 0.36406հա մակերեսներով հողամասերի նպատակային նշանակություններն արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիայից փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա:
2. Երևանի քաղաքապետին՝ սույն որոշման 1-ին կետով հողամասերի նպատակային նշանակությունների կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկացնել Կադաստրի կոմիտե և Քաղաքաշինության կոմիտե՝ կցելով սույն որոշման սահմանված կարգով հաստատված պատճենը։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2024թ. փետրվարի 13
Երևան