Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

21.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ


20 դեկտեմբերի, 2022 թվական N 681-Ն

ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՓՈՂՈՑՆԵՐ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈԻ ՄԱՍԻՆ

 

    Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Արաբկիրի 17-րդ փողոցն անվանակոչել հայ արձակագիր, ազատամարտիկ Լևոն Խեչոյանի անվամբ` «Լևոն Խեչոյան փողոց»:
2. Երևան քաղաքի Արաբկիրի 19-րդ փողոցն անվանակոչել անվանի բանաստեղծ, պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Հովհաննեսի անվամբ` «Դավիթ Հովհաննեսի փողոց»:
3. Երևան քաղաքի Արաբկիրի 23-րդ փողոցն անվանակոչել հայ բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանի անվամբ` «Հրաչյա Թամրազյան փողոց»:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
  ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                                              ԼԵՎՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
      


 


2022թ. դեկտեմբերի 20
Երևան