Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշումներ

26.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

26 ապրիլի 2017թ. N 707-Ն

ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՌԱՆՁԻՆ
ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 10-ի N85-Ն որոշմամբ հաստատված Երևանի զարգացման 2014-2017թթ. քառամյա ծրագիրը, 2014թ. դեկտեմբերի 23-ի N263-Ն որոշմամբ հաստատված Երևանի զարգացման 2015 թվականի ծրագիրը, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3 հոդվածի 24-րդ կետը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ ենթակետը, ՀՀ կառավարության 2001թ. մայիսի 14-ի N408 որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետը, շահագրգիռ պետական կառավարման մարմինների համաձայնությունները`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Երևանի Ավան վարչական շրջանի առանձին տարածքների գոտևորման նախագիծը՝ համաձայն հավելվածի:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                              Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

2017թ. ապրիլի 26
Երևան