Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

17.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ


15 մարտի, 2023 թվական N 744-Ն

ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՓՈՂՈՑՆԵՐ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈԻ ՄԱՍԻՆ

 

    Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Արաբկիրի 27-րդ փողոցն անվանակոչել հայ բանաստեղծուհի, թարգմանչուհի Մարո Մարգարյանի անվամբ` «Մարո Մարգարյան փողոց»:
2. Երևան քաղաքի Արաբկիրի 41-րդ փողոցն անվանակոչել բանաստեղծուհի, հասարակական գործիչ Արմենուհի Տիգրանյանի  անվամբ` «Արմենուհի Տիգրանյան փողոց»:
3. Երևան քաղաքի Արաբկիրի 53-րդ փողոցն անվանակոչել հայ արձակագիր, բանաստեղծուհի Էլեն Բյուզանդի անվամբ` «Էլեն Բյուզանդի փողոց»:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             ՀՐ. ՍԱՐԳՍՅԱՆ


2023թ. մարտի 15
Երևան