Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

24.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ


23 մայիսի, 2023 թվական N 787-Ն


ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՅԾԵՄՆԻԿ ՈՒՐԱՐՏՈՒԻ 
ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 13-րդ փողոցը՝ նրբանցքով, անվանակոչել հայ քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Այծեմնիկ Ուրարտուի  անվամբ` «Այծեմնիկ Ուրարտուի փողոց», «Այծեմնիկ Ուրարտուի փողոց, 1-ին նրբանցք»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,                                               
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                          ԼԵՎՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


 

2023թ. մայիսի 23
      Երևան