Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

28.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ


27 հունիսի, 2023 թվական N 814-Ն

ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՎԱԽԹԱՆԳ ԱՆԱՆՅԱՆԻ 
ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 4-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյանի 16-րդ փողոցը (սկսվում է Մեծարենցի փողոցից՝ հատելով Ոսկանյան և Սեբաստիայի փողոցները, Տիչինայի փողոցին զուգահեռ, հասնում Տիչինայի փողոցի 4-րդ նրբանցք) անվանակոչել հայ գրող, լրագրող, արձակագիր ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Վախթանգ Անանյանի անվամբ` «Վախթանգ Անանյան փողոց»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ         ԼԵՎՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


 

2023թ. հունիսի 27
      Երևան