Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

28.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ


27 հունիսի, 2023 թվական N 825-Ն


ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՆՈՐԱՅՐ ԿԱՐԳԱՆՅԱՆԻ
 ԱՆՎԱՄԲ  ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթի 2-րդ փողոցը (սկսվում է Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցից, հասնում՝ Շահամիրյանների փողոց) անվանակոչել հայ քանդակագործ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նորայր Կարգանյանի անվամբ՝ «Նորայր Կարգանյան փողոց»: 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ        ԼԵՎՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


 

2023թ. հունիսի 27
      Երևան