Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

28.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ


27 հունիսի, 2023 թվական N 827-Ն


ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՍՏԵՓԱՆ ԵՎ ՌՈՒԶԱՆ ՔՅՈՒՐՔՉՅԱՆՆԵՐԻ
 ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 4-րդ կետով՝
  Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 15-րդ փողոցն անվանակոչել  ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի և  քանդակագործ Ռուզան Քյուրքչյանի անվամբ` «Ստեփան և Ռուզան Քյուրքչյաններ փողոց»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ    ԼԵՎՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

2023թ. հունիսի 27
      Երևան