Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

28.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ


27 հունիսի, 2023 թվական N 830-Ն


ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ
 ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթի 4-րդ փողոցը (սկսվում է Արմեն Խոստիկյան փողոցից, հասնում՝ Շահամիրյանների փողոց) անվանակոչել հայ բարերար Լևոն Հայրապետյանի անվամբ՝ «Լևոն Հայրապետյան փողոց»: 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ        ԼԵՎՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

2023թ. հունիսի 27
      Երևան