Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

18.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

12 մարտի 2024թ.  N 89-Ն


ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի
 N 45-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է. 
1. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան համայնքում 2024 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» N 45-Ն որոշման 1-ին կետի 10.1-ին ենթակետից հետո լրացնել նոր 10.2-րդ և         10.3-րդ ենթակետեր՝ հետևյալ բովանդակությամբ.
«10.2) Երևանի վարչական տարածքում 5-ից մինչև 12-րդ գոտիների 301-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նպատակային նշանակության շենքերի և շինությունների համար նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) կազմելու համար 2024 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տեղական վճարի դրույքաչափի նվազեցման արտոնություն՝ տեղական վճարի չափի 80 տոկոսի չափով, եթե դիմումատուն Երևան համայնքի հանդեպ դիմումի տրամադրման օրվա դրությամբ չունի ժամկետանց դրամական պարտավորություններ.
10.3) Երևանի վարչական տարածքում 5-ից մինչև 12-րդ գոտիների 500-ից մինչև 1000 քառակուսի մետրը ներառյալ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նպատակային նշանակության շենքերի և շինությունների համար նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) կազմելու համար 2024 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տեղական վճարի դրույքաչափի նվազեցման արտոնություն՝ տեղական վճարի չափի 50 տոկոսի չափով, եթե դիմումատուն Երևան համայնքի հանդեպ դիմումի տրամադրման օրվա դրությամբ չունի ժամկետանց դրամական պարտավորություններ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                              ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ

 

2024թ. մարտի 12
      Երևան