Պահոց

Հայտարարություն

02.05.2023

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարի  2020թ. մարտի 26-ի  N 02-Ն հրամանի համաձայն` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ Կազմակերպություն) տնօրենների (այսուհետ՝ Տնօրեն) թափուր պաշտոնները զբաղեցնելու համար:

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն վերը նշված պաշտոնն զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն գործունակ քաղաքացիները ովքեր ունեն՝
- բարձրագույն կրթություն 
- հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
-իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի  Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր).

Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են`
1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ 
5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
 Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝
1) թեստավորում.
2) հարցազրույց:


* * *


Մրցույթին մասնակցելու համար դիմող քաղաքացիները Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝ 
1) դիմում.
2) մեկ լուսանկար` 3x4 չափսի.
3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.
6) տեղեկանք` մշտական բնակության վայրից.
7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Անձը մրցույթին մասնակցելու համար բնօրինակ փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունը մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներին ապահովում է թեստավորման փուլի հարցաշարերով և միաժամանակ տրամադրում է այն իրավական ակտերի ցանկը՝ հոդվածների (բաժինների, գլուխների, մասերի, կետերի) նշումով, որոնցից կազմված է հարցազրույցի փուլի համար նախատեսված հարցաշարը:
Ընդունել ի գիտություն, որ Տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթն անցկացվելու է Երևանի քաղաքապետարանի Արգիշտիի 1 հասցեում գտնվող վարչական շենքի 5-րդ հարկի խորհրդակցությունների անցկացման N 1 դահլիճում՝ ըստ ժամանակացույցի:
Փաստաթղթերն ընդունվելու են Երևանի քաղաքապետարանի Արգիշտիի 1 հասցեում գտնվող վարչական շենքի հ.212 և 213 սենյակներում /հեռ. 011 514-229, 011 514-135/ ամեն օր՝ աշխատանքային օրվա ընթացքում՝ ժամը՝ 11:00-16:00 (ընդմիջում՝ 13:00-14:00), բացի շաբաթ և կիրակի օրերից: