Պահոց

Հայտարարություն

04.07.2023

«ԵՐԵՎԱՆԻ Վ. ՎԱՂԱՐՇՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ. 80 ՀԻՄՆԱԿԱՆ
ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԱՍԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ՊԱՇՏՈՆԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ


 
Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի  2-ի N 259-Ն որոշմամբ հաստատված՝ պետական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ «Երևանի Վ. Վաղարշյանի անվան հ. 80 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար ընդունվում են հայտեր: 
1. Հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնն զբաղեցնելու համար հայտ ներկայացնելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) բարձրագույն կրթությունը:
2. Թափուր տեղը համալրելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` լիազորված մարմնի ղեկավարի անունով (ձև՝ N 2).
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթը (դիպլոմը).
4) ստաժի վերաբերյալ տեղեկանք՝ աշխատավայրից.
5) ինքնակենսագրություն (ձև՝ N 3) :
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության հ. 212 աշխատասենյակում (հասցեն՝ Արգիշտիի 1, հեռախոս (011 514 229, 011 514 329):
2023 թվականի հուլիսի 4-ից մինչև հուլիսի 18-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Երևանի քաղաքապետարան, հասցեն՝ Արգիշտիի 1:
 Փաստաթղթերը կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով՝ dprots@yerevan.am  էլեկտրոնային փոստի հասցեին: